«Առաջարկում եմ ապրիլի 24-ին կտրուկ սահմանափակել ոգեկոչման արարողությունը». Արա Պապյան


«Առաջարկում եմ ապրիլի 24-ին կտրուկ սահմանափակել ոգեկոչման արարողությունը». Արա Պապյան
Ապրիլ 7 23:10 2020

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ցանկացած հավաք և երթ դեռևս առաջիկա շաբաթների ընթացքում խիստ վտանգավոր կմնա, ուստի առաջարկում եմ ապրիլի 24-ին կտրուկ սահմանափակել ոգեկոչման արարողությունը.

 

1. Հիշատակի ծաղկեպսակների զետեղում ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին՝ երկրի ղեկավարի և կառավարության ղեկավարի անուններից (Խիստ սահմանափակ մարդկանց մասնակցությամբ):

 

2. Ժամը 19:15 մեկ րոպե լռության հայտարարում երկրում և մոմավառություն յուրաքանչյուրն իր հարկի տակ»: