Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը. ТАСС


Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 17 000-ը. ТАСС
Ապրիլ 7 22:47 2020

Իտալիայում կորոնավիրուսից վերջին 24 ժամում 604 մարդ է մահացել. մեկօրյա մահացության ցուցանիշը զգալիորեն նվազել է երկուշաբթի օրվանից:

 

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից:

 

Երկրում վարակման դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 880 մարդ: Մինչ այս պահն այս ցուցանիշը միջինում կազմում էր ավելի քան 2000:

 

Համաճարակի բռնկման պահից ի վեր Իտալիայում վարակվել է 135 586 մարդ, ապաքինվել՝ 24 392-ը: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 94 067-ը: Մահացության ցուցանիշը կազմում է 17 127 մարդ: