ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է գրանցել. РИА Новости


ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում 2 դեղամիջոց դրական արդյունք է գրանցել. РИА Новости
Ապրիլ 7 22:33 2020

ՌԴ վիրուսաբանության և բիոտեխնոլոգիայի «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ երկու դեղամիջոց նախնական դրական արդյունք են տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման հարցում:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերջինս մասնավորեցրել է, որ իրենք նման արդյունք են ստացել ավելի քան 30 հակավիրուսային դեղամիջոցներ ուսումնասիրելուց հետո: 

 

Մակսյուտովն ընդգծել է, որ հատուկ հակավիրուսային ազդեցության դեղամիջոցների ընտրությունն իրականացվել է աշխարհում կլինիկական հետազոտություններից ստացված տվյալների բիոտեղեկատվական ուսումնասիրության հիման վրա:

 

Կենտրոնի ղեկավարը նշել է նաև, որ ՌԴ Գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի հետ միասին սկսել են 22 նոր դեղամիջոցի հետազոտություն իրականացնել՝ նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոց հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունները կավարտվեն ապրիլի 10-ին: Մասնագետի խոսքով՝ թեստավորման երկրորդ փուլը կավարտվի մինչև ապրիլի 30-ը:   

 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7497 դեպք է հայտնաբերվել, որոնցից 5181-ը՝ Մոսկվայում, 58 մարդ մահացել է, 494-ն՝ ապաքինվել: