Պարետի թղթի բացակայության համար ոստիկանները ծեծել են հոր ու որդու. ոստիկանապետը ընթացք է տվել դեպքին. Armlur.am


Պարետի թղթի բացակայության համար ոստիկանները ծեծել են հոր ու որդու. ոստիկանապետը ընթացք է տվել դեպքին. Armlur.am
Ապրիլ 7 21:26 2020

Armlur.am-ի խմբագրություն է ահազանգել ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանը եւ հայտնել.

«Հանդիսանալով մարդու իրավունքների պաշտպան իրավապաշտպան հասարակական կազմակերպոթյան հիմնադիր՝ հայտնում եմ, որ այսօր 07.04.2020 թվականին Սիսիան քաղաքի բնակչի կողմից ահազանգ է եղել առ այն , որ Սիսիանի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս, պահանջել են պարետի որոշմամբ սահմանված համապատախան թերթիկը , այդ ընթացքում այլ քաղաքացիների նույնպես դիմել են նման պահանջով, եւ վերջինս հեռացել է այդ վայրից՝ գնալով իր գրասենյակ :

 

Կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տվյալ քաղաքացուն եւ սկսել են ծեծի ենթարկել: Բացի նրանից ծեծի են ենթարկել վերջինիս հորը, այս պահին վերջիններս գտնվում են հիվանդանցում : Հարկ եմ համարում անդրադառնալ , որ դեպքի վայրում ականատես է եղել եւ նկարահանել է կատարվածը: Ոստիկանության աշխատակիցները նկատելով վերցրել են ձեռքից հեռախոսը, ջնջել նկարվածը եւ հետ վերադարձրել հեռախոսը: Այս պահին կազմակերպության մյուս հիմնադիրը ուղևորվում է Սիսիան՝ պարզելու դեպքի մանրամասները»:

 

Armlur. am -ը ահազանգի մասով դիմեց ոստիկանություն եւ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց.

 

«Ոստիկանապետի հանձնարարությամբ ՆԱՎ կատարում է ծառայողական քննություն»: