Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ


Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան. մարզպետ
Ապրիլ 7 21:14 2020

Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80-ն է, 300-ից ավելի ինքնամեկուսացվածներ կան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, NEWS.am-ին հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

 

«Մի քանիսի թեստերի պատասխանները դեռ չկա, սպասում ենք պատասխաններին։ Բոլոր վարակակիների օջախները պարզ են ու հստակ։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում այդ ուղղություններով»,- ասաց մարզպետը։