Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին


Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին
Ապրիլ 7 19:51 2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի գրության մեջ բարձրացված հարցերին։

 

Այս մասին NEWS.am-ին հայտնեց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

 

Մեր հարցին, թե արդյո՞ք 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից արձագանքել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի այսօրվա գրությանը, գրասենյակի պատասխանատուն տեղեկացրեց. «Այո, գրությունը ստանալուց հետո պատրաստակամություն են հայտնել վաղը` ապրիլի 8-ին, գրավոր պատասխանել գրասենյակի գրության մեջ բարձրացված հարցերին»: