Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցը և այլ հարցեր


Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու մասին հարցը և այլ հարցեր
Ապրիլ 7 19:37 2020

Արցախի Հանկրապետության ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:

 

Նիստի օրակարգում է

 

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին,

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,

Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին,

Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին հարցերը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, իսկ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվել. ապրիլի 14-ին, ըստ օրենքի, նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը։

 

Հիշեցնենք նաև, որ Արցախում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք կա։