Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ


Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ
Ապրիլ 7 19:30 2020

Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանվել այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքի պատճառով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղում ապրում է ընդամենը 40 ընտանիք, որոշել ենք գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ` վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար»,– ասել է պետական նախարարը։

 

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։