Ադրբեջանում տղամարդը բենզին է լցրել տան վրա եւ հրդեհել է այն իր ընտանիքի անդամների հետ միասին


Ադրբեջանում տղամարդը բենզին է լցրել տան վրա եւ հրդեհել է այն իր ընտանիքի անդամների հետ միասին
Ապրիլ 7 19:16 2020

Ադրբեջանում տղամարդը բենզին է լցրել տան վրա եւ հրդեհել է այն իր ընտանիքի անդամների հետ միասին:

 

ԱՊԱ-ն հայտնում է, որ միջադեպը տեղի ունեցել կենցաղային կոնֆլիկտի պատճառով: Հարազատների հետ կոնֆլիկտից հետո Վելի Վելիեւը պահանջել է նրանցից դուրս գալ տնից` հակառակ դեպքում սպառնալով այրել այն: Որոշ ժամանակ անց տղամարդը բենզին է լցրել տան վրա եւ հրդեհել է այն:

 

Հրդեհի ժամանակ տուժել են Վելիեւի կինը, որդին, հարսը եւ թոռնուհին: Երեքամյա թոռնիկը չի տուժել: Լուրջ այրվածքներ են ստացել 32-ամյա Աքբեր Վելիեւը, 32-ամյա Նարգիզ Հուսեյնովան եւ նրանց 4-ամյա դուստրը: Տուժաշները ծանր վիճակում տեղափոխվել են Բաքու:

 

Օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում Վելի Վելիեւի ձերբակալման ուղղությամբ: