Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար


Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար
Ապրիլ 7 18:48 2020

Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված քաղաքացին 1957 թվականի ծնված է, նրա ընտանիքի անդամների մոտ նույնպես վարակման կասկած կա, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակիչները ինքնամեկուսացվել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

 

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ քաղաքացու հարազատները, որոնց մոտ վարակման կասկած կա՝ ապրիլի 2-ին մեկուսացվել են Քաշաթաղի շրջանի բուժհաստատությունում. «Նրանք Արտաշատի շրջանից են եղել, որոնց մեկուսացրել ենք»։

 

ԱՀ պետնախարարն ասաց, որ նախապես հայտնի է եղել քաղաքացու հետ շփում ունեցողների շրջանակը. «Նրանք 17 հոգի են։ Այդ անձինք եւս ինքնամեկուսացված են»։

 

Մարտիրոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին ախտանիշներ չի ունեցել. «13 օր հսկողության տակ է պահվել, 13-րդ օրը թեստավորվել է»։

 

 



loading...