Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած ևս մեկ քաղաքացի


Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած ևս մեկ քաղաքացի
Ապրիլ 7 18:42 2020

Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հայտնում է Արցախ/տեղեկատվական շտաբը:

 

Հիշեցնենք, որ այսօր Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցել էին, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն ստացվել են՝ մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: