ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ


ՀՀ ԶՈՒ զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ
Ապրիլ 7 14:08 2020

Զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված մասնագիտական պարապմունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմն ապրիլի 6-ին անցկացրել է գործնական պարապմունք: Բացազատվել են հրետանային կայանները, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը, սպառազինության տիրապետման հմտությունները, արագ և համակարգված գործելու կարողությունները: