Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Դավիթին գտել են Լենինգրադյան փողոցում


Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Դավիթին գտել են Լենինգրադյան փողոցում
Ապրիլ 7 18:02 2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 6-ին, ժամը 17.10-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Դավիթ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Խափանման միջոցը` ստորագրություն: