«Դարոինք»-ում վարակվածը մենեջեր է եղել, արտադրության հետ կապ չի ունեցել. ՍԱՏՄ ղեկավար


«Դարոինք»-ում վարակվածը մենեջեր է եղել, արտադրության հետ կապ չի ունեցել. ՍԱՏՄ ղեկավար
Ապրիլ 7 17:00 2020

«Դարոինք» ընկերությունում վարակված անձի մասին լուրն ստանալուց անմիջապես հետո մեր տեսուչները գնացել են, տեղում պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Իհարկե, դա ավելի լայն շրջանակի վարակելու վտանգ կարող է լինել: Բայց արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ, վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»,-ասաց նա: