ՌԴ֊ում 1000֊ից ավելի կորոնավիրուսով վարակի նոր դեպք է գրանցել. ՏԱՍՍ


ՌԴ֊ում 1000֊ից ավելի կորոնավիրուսով վարակի նոր դեպք է գրանցել. ՏԱՍՍ
Ապրիլ 7 16:50 2020

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1154֊ով։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 7 հազար 497։ Վարակի դեպքերը գրանցվել են երկրի 81 շրջաններում։

Վերջին տվյալներով ապաքինվել է 494 մարդ։ Մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 88 քաղաքացի։ Օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ մեկ օրում մահացել է 11 մարդ, ընդհանուր մահերի թիվը կազնում է 58։