Ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը


Ավտովթար Երևանում. Mercedes-ը տապալել է ինտերնետային կապի համար նախատեսված երկաթե սյունը
Ապրիլ 7 16:26 2020

 

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 14։00-ի սահմաններում Քոչար-Գյուլբենկյան փողոցներ խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 01 RA 400 համարանիշի և Ford մակնիշի 36 PX 594 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, տապալել նշված ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակիրների և ինտերնետային կապի համար նախատեսված սյունը, ինչի հետևանքով նշված հատվածում տեղի է ունեցել էլկտրաէներգիայի անջատում։