Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին


Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին
Ապրիլ 7 16:24 2020

Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքի բնակչուհու մոտ կորոնավիրուսը հաստատվել է այսօր, սակայն մեկուսացված է եղել մի քանի օր շարունակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանը։

«Երբ Հայաստանից եկել է գյուղ, ջերմություն է ունեցել, որոշել է թեստավորվել, նրան մեկուսացրել էին, այսօր եկավ դրական պատասխան։ Այս պահին տարվում են մեծածավալ աշխատանքների կնոջ շփման շրջանակն ամբողջությամբ գտնելու եւ մեկուսացնելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։

Նա հայտնեց, որ մի քանի հանձնարարականներ է տվել Միրիկ համայնքի ղեկավարին. «Այս պահին տարվում են աշխատանքներ։ Կինը մեկուսացված է, խուճապի կարիք չկա»։



loading...