Պեսկովը պատմել է, թե որքան հաճախ է Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում


Պեսկովը պատմել է, թե որքան հաճախ է Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում
Ապրիլ 7 16:07 2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան հաճախ է կորոնավիրուսի թեստ հանձնում, որքանով դա նպատակահարմար է: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այնքան հաճախ, որքանով որ դա նպատակահարմար է համարում նրա բժիշկը»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը հարցին, թե որքան հաճախ է Պուտինը կորոնավիրուսի թեստ հանձնում:  Պեսկովը նշել է, որ մանրամասն տեղյակ չէ օրակարգից, որի համաձայն կատարվում են այդպիսի հետազոտությունները: «Ես չեմ զբաղվում նախագահի բժշկական սպասարկման հարցերոց»,- պարզաբանել է նա:

News.am