Թալանել են ֆերմեր Տիգրան Եղոյանին՝ հասցնելով 2,5-3մլն․ դրամի վնաս. hayeli.am

Թալանել են ֆերմեր Տիգրան Եղոյանին՝ հասցնելով 2,5-3մլն․ դրամի վնաս. hayeli.am
Ապրիլ 7 00:39 2020

Ֆերմեր Տիգրան Եղոյանը hayeli.am-ին ահազանգել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակային պայմաններում, գյուղանտնտեսության կաթվածահար վիճակի մասին․

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են՝ այն, որ այսօր գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, դա միտումնավոր է արվել։ Ցավով արձանագրում եմ, որ Հայաստանի կառավարության այն ծրագիրը, որով իրենք ուզում են գյուղատնտեսությունը վարկավորել, բացառապես բլեֆ է։

Ֆերմերը պատմել է, որ ունի հերկված վիճակում հողատարածք, որը պատրաստվում էր ցանել․ «Սակայն սերմնացու գարի չունենալու պատճառաով չկարողացա գարնանացան անել։ Եթե այսօր կառավարությունն ուզում է օգնել, ապա ասեմ՝ ուշ է։ Ուզում եմ կառավարության բթամիտներ հուշել, որ արդեն գնացքն անցել է, հիմա արդեն գյուղացին պետք է մտածի հողը ջրելու ու հնձելու մասին։ Երկրորդը՝ հայտնվելով մեկուսացման վիճակում, խոզերս, որ այս պահին գտնվում են Թալինում, ճանապարհները փակ լինելու պատճառով չեմ կարողանում իմ անասուններին կեր հասցնել, առավել ևս դրանց բերել Վայոց Ձոր, ինչի պատճառով էլ խոզերս սատկում են»։

Նրա խոսքով՝ Մարտունու տարածաշրջանում մարտունեցին չի կարողանում երեսուն դրամով վաճառել իր կաղամբը, եւ այժմ ուզում է թափել իր ապրանքը։ Իսկ ինքը՝ ճանապարհների փակ լինելու պատճառով չի կարողանում գնել կաղամբը, որպեսզի իր խոզերին կեր լինի։

«Երրորդը՝ Քասախում ունենք մեզ պատկանող այգիներ ու մեծ անասնագոմեր։ Մենք լինելով մեկուսացման մեջ, այդ տարածքն անտերության է մատնված։ Երեկ իմանում ենք, որ այդ տարածքների կողպեքը ջարդել ու մտել են այնտեղ՝ գողանալով մոտ երեք հարյուր հազար դրամ արժողությամբ սառնարաններ, գերմանական տեսակի «կոմպրեսատոր» ու մի քանի այլ ապրանքներ։ Նախնական մոտ 2,5-3 մլն դրամի ապրանք են գողացել»։

Ֆերմերի խոսքով՝ անմիջապես իրավապահներին են դիմել, բայց ոստիկանությունն այս գործին ընթացք չի տալիս, որովհետև իրենք չեն կարողանում ներկայանալ ոստիկանական բաժանմունք, փակված են Վայոց Ձորում և չեն կարողանում մեկուսացումից դուրս գալ։

«Գտնվում ենք դառը վիճակում։ Չգիտենք՝ ուր վազենք․ Թալինում խոզերն են սովամահ լինում, Վայոց Ձորում գոմեշ չունենք՝ ջայլամով ենք զբաղվում, Քասախում էլ մեզ պատկանող տարածքներն են թալանում։

Ֆերմերի համոզմամբ՝ այս կառավարությունը դատապարտված է․

«Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք Կաշպիրովսկին եք, որը ինսունականաններին բթացնում էր ժողովրդին, այսօր էլ Դուք եք նույնը անում։ Հերիք է խաբեք ժողովրդին։ Օֆիցիալ ասում եմ՝ այսօր ես բարձրաձայնում եմ գյուղացու խնդիրները, վերջ տվեք ֆեյք էջերով ինձ սեռական բնույթի հայհոյանքներ հասցնելը։ Այլապես զգուշացնում եմ՝ այն օգտատերերին, որոնց կբացահայտեմ, շանսատակ կանեմ»։

loading...