Գրեթե բոլոր օրերին ունեցել ենք զոհեր. Փաշինյանը՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օր չսահմանելու մասին

Գրեթե բոլոր օրերին ունեցել ենք զոհեր. Փաշինյանը՝ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օր չսահմանելու մասին
Ապրիլ 6 23:48 2020

Գործնականում շատ վատ վիճակում ենք, որովհետեւ տարվա մեջ գրեթե բոլոր օրերին եղել են զոհեր՝ շատ մեծ թվով, ավելի պակաս թվով. ամբողջ տարին էլ հիշատակի օր է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանեց քաղաքացիների հարցերին։

Քաղաքացին հարց էր ուղղել՝ ինչո՞ւ ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակի օր չի նշվում. «Ապրիլին նշում եք «Քաղաքացու օր», լավ եք անում, ինքս դեմ չեմ, սակայն ապրիլ ամսին կա շատ կարեւոր օր, որի մասին չեք խոսում. ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակի օր»։

Վարչապետը նկատեց, որ այդ օրն ամենաբարձր մակարդակով է նշվում. «Մենք Արցախյան ազատամարտում ունեցել ենք բազմաթիվ զոհեր, հրադադարի հաստատումից հետո նույնպես ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ցավոք, մենք պատերազմական իրավիճակում ենք, գլուխ ենք խոնարհում ապրիլյան պատերազմի զոհերի առաջ»։

loading...