Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ Հունան Պողոսյան


Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ Հունան Պողոսյան
Ապրիլ 6 23:30 2020

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25, մեկուսացված՝ 9 անձ կա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

«Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում եւ Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն են գրեթե փոխկապակցված են։ Ունենք նաեւ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվում ենք գրեթե բոլորս, բայց պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է հազարի»,- նշել է նա։