Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության համար կտրամադրվի 550 հազ. դոլար. Փաշինյան


Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրության համար կտրամադրվի 550 հազ. դոլար. Փաշինյան
Ապրիլ 6 20:16 2020

Խնդիր ենք դրել առաջիկայում օրական թեստավորումների քանակը դարձնել 1000, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր օրական թեստերի թիվը տատանվում է՝ հասնելով մոտ 400-ի: Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, ամենաուշը՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ անել։ Դրա համար մենք հիմա մեծ քանակի՝ մոտ 70 000 թեստ ենք գնում», - ասաց Փաշինյանը։

 
 

Նա ընդգծեց՝ ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը։

«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համար 550 000 դոլարի չափով հատկացում ենք կատարում, որպեսզի տեղում թեստերի արտադրություն կազմակերպենք։ Մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է, և մենք ինստիտում կարողանալու ենք կազմակերպել թեստերի արտադրություն», - ավելացրեց Փաշինյանը։