«Այլևս իմաստ չկար չհրապարակել». Երգչուհի Նարե Գրիգորյանն առաջին անգամ հրապարակել է 6 ամսական որդու լուսանկարը


«Այլևս իմաստ չկար չհրապարակել». Երգչուհի Նարե Գրիգորյանն առաջին անգամ հրապարակել է 6 ամսական որդու լուսանկարը
Ապրիլ 6 14:33 2020

Երգչուհի Նարե Գրիգորյանն առաջին անգամ հրապարակել է 6 ամսական որդու լուսանկարը, նաև չհրապարակված այլ լուսանկարներ է տրամադրել Tert.am Life-ին։

 

Ավելի վաղ երգչուհին ասել էր, որ ինքն ու ամուսինը չեն ցանկանում հանրայնացել փոքրիկ Ժիրայր-Ալեքսին։ Այս անգամ Նարեն ծիծաղելով նշեց, որ շրջապատը բառի բուն իմաստով ստիպել է իրեն հակառակն անել։

«Եթե անկեղծ, երեխայիս նկարը հրապարակելու ցանկություն չունեի, ուղղակի մեր շրջապատում բոլորն արդեն հետաքրքրված էին, շատ-շատ էին ուզում տեսնել փոքրիկիս։ Թե՛ հարազատներս, թե՛ ընկերներս, թե՛ ուղղակի ծանոթ մարդիկ պարբերաբար գրում էին, հարցնում և ցանկանում տեսնել նրա լուսանկարը»,-ասաց երգչուհին։

 

Նարեն նշեց, որ փոքրիկն արդեն հասցրել է եթերում լինել․ «Միասին մասնակցել ենք ATV հեռուստաընկերության «Ամենից Ամենա» հաղորդաշարի նկարահանումներին։ Քանի որ թեման մայրությունն էր, որդիս իմ գրկում էր։ Բոլորս անհամբեր սպասում էինք այդ եթերին։ Հաշվի առնելով, որ հեռուստադիտողները տեսել են երեխայիս՝ չհրապարակելու պատճառ չկար»։

Նարեն հավելեց, որ փոքրիկի լուսանկարները շատ հաճախ չեն հրապարակի։