10 բան, որ գուցե չգիտեք Կլեոպատրայի մասին


10 բան, որ գուցե չգիտեք Կլեոպատրայի մասին
Ապրիլ 6 11:37 2020

1. Կլեոպատրան շրթներկ էր ստանում բզեզներից և մրջյուններից ստացված կարմիր պիգմենտից:

2. 18 տարեկանում նա ամուսնանում է իր 9 տարեկան եղբոր հետ, որովհետև ավանդույթի համաձայն կինը չէր կարող մենակ թագավորել:

3. Ասում են՝ թագուհին ամեն օր ուղտի կաթով լոգանք է ընդունել, որից հետո կաթը բաժին է հասել Կահիրեի բնակիչներին:

4. Շատերը կարծում են, որ Կլեոպատրան գեղեցկուհի է եղել, բայց պատմաբանները հակառակն են պնդում: Քեմբրիջի համալսարանի գիտնականները կարողացել են ստեղծել թագուհու դեմքի մոդելն ու հասկացել են՝ մեր օրերում Կլեոպատրային դժվար թե գեղեցիկ համարեին:

5. Կլեոպատրան Եգիպտոսի տիրակալ է դարձել 18 տարեկանում. նա Եգիպտոսի վերջին փարավոնն էր:

6. Պատմական փաստերի համաձայն, Կլեոպատրան հավաքում էր բոլոր հնարավոր թունավոր դեղամիջոցները և փորձարկում էր դրանք բանտարկյալների վրա:

7. Հին ժամանակներում ալքիմիկները կարծում էին, որ Կլեոպատրան փիլիսոփայական քար ունի, որը կարողանում է մետաղը ոսկի դարձնել:

8. Չնայած այն փաստին, որ Կլեոպատրան այդքան էլ գեղեցիկ չէր, նա ուներ առանձնահատուկ հմայք և մեղմ ձայն, որը կարողանում էր գրավել տղամարդկանց:

9. Կլեոպատրան գիտեր 12-ից ավելի լեզու և շատ էր սիրում ժամանակ անցկացնել գիտնականների և մտավորականների հետ:

10. Թագուհին մահացել է կոբրայի խայթոցից: