Ամուսնու համար «լավ» կին են լինում միայն դժբախտ կանայք


Ամուսնու համար «լավ» կին են լինում միայն դժբախտ կանայք
Ապրիլ 6 11:25 2020

Լավ կանայք ստացվում են միայն դժբախտ կանանցից։

 

Նա արագ և համեղ է պատրչաստում, բայց առանց ֆանատիզմի, այդ պատճառով էլ նրա ամուսինն առողջ ու առույգ է՝ վառվռուն աչքերով։

 

Բոլորը նրա մասին ասում են, որ ՎԱՏ կին է։

Woman says she is so beautiful she can't have any friends | indy100

Լավ տնտեսուհի կնոջ մոտ ամեն բան կարծես բանակում լինի։ Տանը մաքրություն է։ Պահարաններում սպիտակեղենը այնպես է դասավորված, կարծես քանոնով գծված լինի։ Պահարաններում ձավարեղենի մեկ տարվա պահուստ կա՝ միջուկային պատերազմի դեպքում սոված չմնալու համար։ Իսկ նկուղում դարակները պայթում են պահածոների բազմությունից։

 

Փող նա միշտ կարողանում է հավաքել և ունի նեղ օրվա իր հոգեպահուստը։

Liza Soberano beats Selena Gomez, Gal Gadot as most beautiful ...

Նա անդադար լվանում և արդուկում է այնպիսի ֆանատիզմով, կարծես դա ի հեճուկս ինչ-որ մեկի է անում կամ որպեսզի ցրվի ու մոռանա։

 

Ամուսնուն նա շատ է կերակրում՝ յուղոտ և կծու, քանի որ բանկաներում մնացած վարունգները պետք է վերջապես ինչ-որ մեկն ուտի։ Ամուսինը ճարպոտ է, անհավես և բառիս բուն իմաստով զրկված նախաձեռնության հնարավորությունից։

The Top Twenty Most Beautiful Women of the 21st Century

 

Սովորաբար նման միջավայրում տղամարդը չի դիմանում, ինչպես մանրէն թորած ջրի մեջ։ Նա փախչում է, ինչպես խավարասերը մաքուր խոհանոցից, եթե դեռ կարողանում է շարժվել։

 

Նա հսկում է ամուսնուն թիկնապահի նման, ուսումնասիրում է նրա պիջակի վրայից գտած երկար մազերը, վերահսկում է նրա զանգերն ու նամակները։

 

Բոլորն ասում են, որ նա հրաշալի կին և տնտեսուհի է։ Իսկ ամուսինը՞։ Դե իսկ ամուսինը մտքում երազում է այն երջանկության մասին, որը չունի․․․

 Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը