Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի՝ կորոնավիրուսով վարակված բժիշկն ինքնասպանություն է գործել


Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի՝ կորոնավիրուսով վարակված բժիշկն ինքնասպանություն է գործել
Ապրիլ 6 11:10 2020

Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկ Բեռնար Գոնսալեսը, որը վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով, ինքնասպանություն է գործել: Այս մասին տեղեկացնում է Le Parisien պարբերականը:

 

Ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական էջում հաստատել է, որ 60-ամյա Գոնսալեսը, որը 20 տարի աշխատել է ակումբում, հեռացել է կյանքից:

 

Բժիշկը կնոջ հետ ինքնամեկուսացման ռեժիմում էր գտնվում: Պարբերականի տվյալներով՝ մահից առաջ արված գրառման մեջ Գոնսալեսը բացատրել է կորոնավիրուսով վարակման և իր քայլի միջև եղած կապը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման  1 274 325 դեպք, 69 474-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 264 837 մարդ։

 

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 208 երկրում:



loading...