Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27069-ի, իսկ մահացածներինը՝ 574-ի


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27069-ի, իսկ մահացածներինը՝ 574-ի
Ապրիլ 6 10:34 2020

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3135 նոր դեպք, մահացել է 73 մարդ: Այսպիսով՝ վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 27 069-ի, զոհերի ընդհանուր թիվը 574 է, առողջացած և հիվանդանոցներից դուրս գրված անձինք 1042-ն են:

 

Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

 

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է 20 065 թեստ, երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 181 445-ի: