Բորիս Ջոնսոնը գիշերը հիվանդանոցում է անցկացրել. Reuters


Բորիս Ջոնսոնը գիշերը հիվանդանոցում է անցկացրել. Reuters
Ապրիլ 6 10:28 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 10 օր շարունակ չվերացող կորոնավիրուսի ախտանիշների պատճառով երեկ հոսպիտալացվելուց հետո դեռեւս հիվանդանոցում է, հայտնում է Reuters-ը: 

 

«Վարչապետը դեռեւս հիվանդանոցում է: Նա գիշերն անցկացրել է հիվանդանոցում»,- հայտնել է բրիտանական կառավարությունում աղբյուրը:

 

Ջոնսոնը մարտի վերջին վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացվել Դաունինգ սթրիթի իր նստավայրում: Նախօրեին նա հոսպիտալացվել էր 10 օր շարունակ չվերացող կորոնավիրուսի ախտանիշների պատճառով: Նրա բժիշկների կարծիքով՝ վարչապետը լրացուցիչ հետազոտության կարիք ունի: