Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը


Մահացել է «Երկիր մեդիա» ՀԸ աշխատակից Արթուր Պետրոսյանը
Ապրիլ 5 23:16 2020

Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է «Երկիր մեդիա» -ն:


Օրեր անց՝ ապրիլի 21-ին, նա կդառնար 46 տարեկան։ 
Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։ 

 

 «Երկիր մեդիա» ՀԸ ամբողջ անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին` մեզ համար՝ մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ։ 



loading...