Կյանքի դասեր Դալայ Լամայից


Կյանքի դասեր Դալայ Լամայից
Ապրիլ 5 19:27 2020

 

«Հրաժարվեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ են գալիս միայն նրա համար, որ բողոքեն, պատմեն իրենց նեղվածության, խնդիրների, վիրավորվածության, պատմությունների, աղետների, վախերի, ուրիշների վերաբերյալ կարծիքների մասին։ Դուք աղբարկղ չեք». ասել է տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման։ Վերջինս  նոբելյան մրցանակակիր է, նրա մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել ու ֆիլմեր լույս տեսել Նա մեր օրերի ամենահարգված քաղաքական և հեգևոր գործիչներից մեկն է։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի բան, որ կարելի է սովորել Դալայ Լամայից։

Դաս առաջին։ «Եթե դուք պարտվել եք, այդ ճանապարհը ձեզ դաս կդառնա»։

Սխալները մարդկային կենսագործունեության ու փորձի անքակտելի մասն են։ Ավելին՝ եթե դուք մարդ եք, ուրեմն սխալներ եք գործում։ Կարևոր է, թե ինչպես եք դուք ընկալում սեփական սխալներն ու ինչ հետևություններ եք դրանցից անում. այս հարցերի պատասխաններն են բնորոշում, թե որքանով եք դուք խելացի։ Սովորելու համար ինչ- որ մեկին հարկավոր է հարյուր անգամ սխալվել, ինչ-որ մեկին՝ մեկ անգամը բավարար է։

Դաս երկրորդ։ «Ամեն օր մի քիչ ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ»

Օրվա ընթացքում մի որոշ ժամանակ առանձնացրեք և ծախսեք այն ձեր սիրած զբաղմունքի վրա, այն ամենի, ինը ձեզ հաճույք է պատճառում։ Դա կորող է ձեր հոբբին լինել, դուք կարող եք զբաղվել երեկոյան ընթերցանությամբ, կամ դուրս գալ զբասանքի ձեր մտքերի հետ։ Դա կլինի ձեր անձնական ու առանձին կյանքի ժամանակահատվածը, երբ դուք ձևացնելու կամ ստելու անհրաժեշտություն չեք ունենա. չէ՞ որ ինքդ քեզ չես ստի։

Դաս երրերդ։ «Հաճախ լռությունը լավագույն պատասխանն է»

Կարող եք իբրև օրինակ դիտարկել դիվանագետներին, քաղաքագետներին, հոգեբաններին. նրանք շատ ավելի լսում են, քան՝ խոսում։ Որևէ բան ասելուց առաջ հարկավոր է յոթ անգամ մտածել։ Դուք պիտի արտաբերեք միայն այն ամենն, ինչը մտքում կշռդատել եք, ինչի վրա վստահ եք և ինչի համար պատասխանատու եք։

Դաս չորորդ։ «Կիսվեք ձեր գիտելիքներով, դա անմահության միակ ճանապարհն է»

Քչերն են ականջ դնում ուրիշների խորհուրդներին։ Սովորաբար մարդիկ լսում են խոհուրդը, իսկ հետո անում են այն ճիշտ են գտնում և սեփական փորձի արդյունքում են եզրակացության գալիս։ Այդուհանդերձ, յուրաքանչյուրս պիտի կիսվենք մեր գաղափարներով, թեկուզ միայն նրա համար, որպեսզի մենք ինքներս հասկանանք այն։ Մեզ հետ կարող են չհամաձայնել, մեր առաջ կարող են հակափաստարկներ դնել և սեփական գաղափարի ճշմարտացիությունը ապացուցելու համար մենք ստիպված կլինենք դրան նայել տարբեր տեսանկյուններից։ Սա հենց այն բանավեճն է, որը ճշմարտություն է ծնում։

Դաս հինգերորդ։ «Երբեմն ավելի մեծ հաջողություն է, երբ մեր ցանկությունները չեն իրականանում»

Դուք հավանաբար լսել եք այս խոսքերը՝ «զգույշ եղեք, իսկ ի՞նչ, եթե ձեր ցանկությունն իրականանա»։ Այո, պետք է զգուշավորությամբ վերաբերվել սեփական երազանքներին ու ցանկություններին. գուցե կյանքը ձեզ համար շատ ավելի լավ բաներ է նախապատրաստել, քան դուք կարող եք պատկերացնել։



loading...