Քնել գուլպաներով թե՞ առանց


Քնել գուլպաներով թե՞ առանց
Ապրիլ 5 18:37 2020

Ոմանք կարծում են, թե գուլպաներով քնելն անհարմար ու նյարդայնացնող է:

Ոմանց փորձը ցույց է տալիս, որ գուլպաներով քնելը հանգեցնում է դրանց կորուստին, ապա անկողնով մեկ փնտրտուք-ջանքերին:

Իսկ ոմանք էլ, հոդվածի հեղինակի պես,  չեն կարողանում ուղղակի քնել առանց գուլպաների՝ լինի բամբակ, թե փափուկ գործվածք՝ կարևորը տաք լինի:

Ճի՞շտ է:

Փորձագետներն ապացուցել են, որ այս հարցին կա մեկ ճիշտ պատասխան:

Գիտականորեն ապացուցված է, որ գուլպաներով քնելը նպաստում է լավագույն հանգստին և թուլանալուն, որովհետև տաք ոտքերն օգնում են ավելի արագ ննջել ու հնարավորինս հանգիստ քնել գիշերը, եթե իհարկե մոտանայքում փոքրիկ երեխաներ չկան. ուզում եք հազար գուլպա հագեք, միևնույն է, անհագիստ եք լինելու ու մշտապես քնի ծարավ: Հաշտվեք այս իրականության հետ: Ժամանակավոր է:

  • Երբ ոտքերը տաքանում են, անոթները լայնանում են, որն էլ իրականում առաջացնում է մարմնի ջերմաստիճանի որոշակի իջեցում, սա էլ իր հերթին նպատում է հոգնածություն առաջացմանը և նախապատրաստում է քնելուն:
  • Բայց շատ չոգևորվեք: Մասնագետներն պնդում են, որ ամեն գուլպա չէ, որ ընդունելի է (մատաղի պես): Եթե դուք հակված եք քնելու այն գուլպաների մեջ, որոնք ամբողջ օրը ձեր հագին են եղել, ՄԻ’ արեք այդպես: Ունեցեք քնելու համար նախատեսվածը գուլպաներ՝ մաքուր և փափուկ:
  •  Ի դեպ, խորհուրդ է տրվում գուլպաներն հագնել քնելուց մեկ ժամ առաջ:

Պատճառն այն,  որ բնություն մայրիկը ձեզ նվիրել է հրաշալի արյան շրջանառություն՝ փաթեթավորված բնականոն մարմնի ջերմաստիճանով, տեղ-տեղ նյութափոխանակությամբ և, կներեք իհարկե, բայց նաև հաստ մաշկով, որոնց շնորհիվ  դուք կարող եք բոկոտն քնել և նույնիսկ տնով մեկ մարաթոնի մասնակցել: Դուք ջերմաստիճան գեներացնելու բիոլոգիական հակվածություն ունեք: Շնորհավորում եմ:

Բոլոր նորմալ և գուլպա հագնող աննորմալ մարդիկ քնելով են հանգստանում: Այդ իսկ պատճառով քունը պետք է լինի հնարավորինս առողջ ու կազդուրող: