Զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակից.


Զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակից.
Ապրիլ 5 18:08 2020

Լյուկ Բեսոնի դասական դարձած «Լեոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի էր ունեցել իսկական կողոպուտ։ Տղամարդը գողություն անելուց հետո պատրաստվում էր փախչել, սակայն պատահաբար հանդիպեց ֆիլմում ներգրավված դերասաններին, որոնք ոստիկանական համազգեստով էին։ Իր առջև մի խումբ «ոստիկաններ» տեսնելով՝ կողոպտիչը ստիպված հանձնվեց՝ ի զարմանս ֆիլմի մասսայական տեսարանի դերակատարներին


Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Ջուլիա Ռոբերթսը շատ է սիրում գործել և նկարականումների ժամանակ իր հետ միշտ ունենում է թելեր և շյուղեր՝ ընդմիջումներին սիրելի հոբբիով զբաղվելու համար։ «Լարի Քրաուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ռոբերթսի գործընկեր Թոմ Հենքսը որոշում է անպայման կատակել դերասանուհու սիրելի զբաղմունքի վրա։ Հենքսը գնում է բազմաթիվ շյուղեր և գործելու թելեր ու բաժանում դրանք ֆիլմի ամբողջ նկարահանող խմբին։ Երբ Ռոբերթսը ներկայանում է հրապարակ՝ իր աչքի առջև բացվում է լուրջ դեմքի արտահայտությամբ մասսայական գործելու տեսարան։

 

Դևիդ Ֆինչերի «Զոդիակ» թրիլերի նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատարներ Ռոբերտ Դաունի կրտսերը և Մարկ Րուֆալոն անդադար վիճաբանում էին։ Մի անգամ, երբ գործը հասավ ծեծկրռտուքի՝ դերասանների գործընկեր Ջեյք Ջիլենհոլը որոշեց միջամտել։ Արդյունքում զույգին բաժանող Ջիլենհոլը զրկվեց ատամից, որը հետագայում աճուրդում վաճառվեց 98 հազար դոլարով։ Գումարը գնաց  բարեգործության վրա, իսկ Դաունի կրտսերը և Րուֆալոն այլևս երբեք չէին վիճում։


Էնթոնի Հոփքինսի Հանիբալ Լեկտորի դերը «Գառների լռություն»-ում լիիրավ զբաղեցնում է իր պատվավոր տեղն ամենասարսափազդու ինտելեկտուալ  չարագործների շարքում։ Հոփքինսն այնքան էր ծուլվել իր մարդակեր հերոսի հետ, որ դերասանի գործընկեր, դերասանուհի Ջոդի Ֆոսթերը վախենում էր շփվել իր հետ և մաքսիմալ խուսափում էր իրենից։ Նկարահանման վերջին օրը, երբ Հոփքինսը մոտեցավ Ֆոսթերին, վերջինս արցունքներն աչքերին ասեց, որ խուսափել է շփումից, քանի որ վախենում է դերասանից։ «Բայց ես էլ եմ քեզնից վախենում»-բացականչել է Հոփքինսը սթրեսային աշխատանք կատարած Ֆոսթերին։

Կոեն եղբայրների «Ծերերի համար այստեղ տեղ չկա» թրիլերը կարդինալ տարբերվում է ռեժիսորների մյուս բոլոր՝ կատակերգական և պակաս դաժան պատմություններից։ Խավիեր Բարդեմը, ով ֆիլմում մարմնավորում է Անտոն Չիգուր անունով սառնասիրտ մարդասպանին, էկրանին կրում է մի քիչ զավեշտալի և աչքի ընկնող ռետրո սանրվածք։ Նկարահանման վերջին օրը, մտնելով ֆիլմի պավիլիոն, Բարդեմը չի հավատում իր աչքերին. ամբողջ նկարահանող խումբը՝ այդ թվում նաև Ջոել և Իթան Կոենները, Անտոն Չիգուրի սանրվածքը կրկնօրինակող կեղծամներով էին։ Բարդեմը խոստովանեց, որ տեսարանը բավականին զարհուրելի էր։