G-Class + Niva. ներկայացվել է լեգենդար Niva-ի նոր նախատիպը` G-Niva 2020. (լուսանկար, տեսանյութ)


G-Class + Niva. ներկայացվել է լեգենդար Niva-ի նոր նախատիպը` G-Niva 2020. (լուսանկար, տեսանյութ)
Ապրիլ 5 17:45 2020

Behance.net. պորտալում հրապարակվել է դիզայներ Ալեքսանդր Իսաևի կողմից ներկայացված լեգենդար Niva-ի նոր սերնդի նախատիպը՝ «G-NIVA 2020» անվանումով: Վերջինիս նախագծի գլխավոր գաղափարը Mercedes G-Class-ի և Niva-ի ոճային առանձնահատկությունները համատեղելն է, որի արդյունքում նա ստացել է «G-NIVA 2020»-ը:

 

Մոդելի ստեղծման ժամանակ դիզայները օգտագործել է ոչ միայն Niva-ի, այլ նաև Mercedes G-Class-ի լուսանկարները: Բավարական մոդելից Niva-ն ստացել է առջևի բամպերը, օպտիկան, լոգոտիպը, ռադիատորային ճաղավանդակը, պանորամային տանիքը: Սրահի թվային վահանակը հագեցած է 2 դիսփլեյով:

 

Նոր սերնդի Niva-ն վաճառքի կհանվի 2020թ.-ին: