10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն


10 պատմական իրողություն, որ ձեզ կզարմացնեն
Ապրիլ 4 18:44 2020

20-րդ դարի վերջին մահապատիժը

Եվրոպական մի շարք երկրներում մահապատիժ հասկացությունը վերացավ միայն 1981 թվականին: Պատմությունը պահպանել է մահապատժի ենթարկված վերջին մարդու անունը. նա թունիսեցի գաղթական էր, որը եկել էր Մարսել, նրա անունն էր Համիդ Ջանջուբի: Համիդը դատապարտվել էր մահապատժի, քանի որ մեղադրվում էր երիտասարդ մի կնոջ՝ Էլիզաբեթին բազմատեսակ տանջանքների ենթարկելու ու դաժանաբար սպանելու մեջ: Դատապարտյալին մահապատժի ենթարկեցին 1977 թվականի սեպտեմբերի 10-ին, դահիճ Մարսել Շավալյեն նրա գլուխը կտրեց գիլիոտինով: Այդ պահի դրությամբ երկրում դեռ շատերն էին մահապատժի դատապարտված, սակայն Ֆրանսուա Միտտերանը ամբողջությամբ վերացրեց մահապատժի մասին օրենքը:

Արքայական խանդ

Երբևէ մտածել եք, թե ի՞նչ է լինում, երբ դավաճանում են թագավորներին: Այսպիսով, Պետրոս առաջինն իմանում է կնոջ դավաճանության մասին: Նա մահապատժի է ենթարկում կնոջ սիրեկանին և ստիպում նրան, որ սպիրտի մեջ դրված սիրեկանի գլուխը պահի իր ննջարանում:

Անօգուտ հայտնագործություն

1606 թվականին Ավստրալիայի ջրային տարածք հասավ առաջին եվրոպական նավը: Նավապետը հոլանդացի էր, բացահայտած հողերը նա կոչեց Նոր Հոլանդիա: Ավելի ուշ նրա հայրենակիցները մի շարք արշավներ իրականացրեցին, որոնք հանգեցրին նոր տարածքների բացահայտման, իսկ նավաստի Թասմանը հայտնաբերեց մեծ կղզին: 1644 թվականի սկզբին հոլանդացի հետազոտողներին պարզ դարձավ, որ դա նոր մայրցամաք է: Իշխանությունները մտածմունքների մեջ էին. ի՞նչ անել նոր մայրցամաքի հետ, և արդյունքում այն անվանեցին «անօգուտ», քանի որ այնտեղ ո՛չ հանքանյութեր էին գտնվել, ո՛չ օգտակար բուսականություն, իսկ ջրային ռեսուրսների կարիք երկիրն այդ ընթացքում չուներ:

Այ քեզ մարքեթինգ

20-րդ դարասկզբին ծխախոտ արտադրող ընկերություններն ինչեր ասես, որ չէին անում իրենց արտադրանքը վաճառելու համար, իսկ դա կարելի էր անել միայն, եթե նրանց հաջողվեր համոզել մարդկանց, որ ծխելը բացարձակապես վնասակար չէ առողջությանը: Այդպիսով, հնարամիտ գովազդային գործակալները որոշեցին ծխախոտի գովազդային պաստառներին պատկերել բժիշկների. չէ՞ որ ոչ ոք նրանցից ավելի մեծ վստահություն չի ներշնչում:

 

Հարրի Փոթերի գերեզմանը

Դե իհարկե հայտնի գրքի սիրված հերոսը դժվար թե կարողանար մահանալ և թաղվել Իսրայելի մայրաքաղաքի մոտակայքում: Այնուամենայնիվ Ռամլե քաղաքի գերեզմանատանը կանգուն է մի հին գերեզման, որը անսպասելիորեն շատ հայտնի դարձավ և ընդգրկվեց Իսրայելի Հանրապետության  տեսարժան վայերի ցանկում: Գերեզմանին նշված է հստակ մահվան ամսաթիվ՝ «հուլիսի 22, 1939 թվական», ինչպես նաև կոչում: Հարկ է նշել, որ վերոնշյալը Հարրի Փոթերի միակ գերեզմանը չէ աշխարհում:

Անդավաճան մնալով թեյ խմելու մշակույթին

Բոլորիս հայտնի է, թե ինչ մեծ ու անդավաճան սեր են տածում անգլիացիները թեյի հանդեպ, այո՛, թեյը բառացիորեն նրանց չի լքում ո՛չ ուրախության, ո՛չ դժբախտության պահերին: Սկսած 1945 թվականից, երբ սկսվեց արտադրվել «Ցենտուրոն» տանկը, բրիտանական տանկերից շատերի մեջ տեղադրում են սարք թեյ պատրաստելու համար։ Իհարկե, այս սարքը միայն թեյ պատրաստելու համար չէր նախատեսված․ սարքով կարելի էր նաև սուրճ պատրաստել կամ ուտելիք տաքացնել։

 

Երկարակյացը Մեծ Բրիտանիայի գահին

Եղիզաբեթ 2-րդ թագուհին իր կյանքի ընթացքում բազմաթիվ ռեկորդների հեղինակ է դարձել: Նա բոլորից ավելի երկար է զբաղեցնում Մեծ Բրիտանիայի գահը: Թայլանդական թագավորի մահից հետո Եղիզաբեթը ճանաչվեց ամենաերկար կառավարող միապետը աշխարհում: Բացի այդ, Եղիսաբեթ 2-րդը աշխարհի վերջին թագուհին է, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին:

Ճկուն քաղաքական խաղեր

1982 թվականին Կի Ուեսթ քաղաքը հայտարարեց իր անկախությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու անմիջապես նույն ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեց, նույնքան արագ էլ քաղաքը կապիտուլացվեց ամերիկացիների կողմից ու շատ չանցած այդ նույն ամերիկացիներից 1 միլիարդ դրամական օգնություն խնդրեց:

Հարյուրժամյա ֆուտբոլային պատերազմ

1969 թվականի հուլիսի 14-ից 20-ը ընթանքում էր հակամարտություն Հոնդուրասի և Սալվադորայի բանակների միջև: Վեցօրյա հակամարտության պատճառն ու ազդակը դարձավ Հոնդուրասի համար անհաջող ֆուտբոլային հանդիպումը, որի արդյունքում թիմը չի հաղթահարել Աշխարհի Գավաթի խաղարկության նախընտրական փուլը: Այս անհաջողությունը պատճառ դարձավ, որ ռազմական գործողությունների մեջ մտնեն բանկն ու ինքնաթիռները: Պատերազմում այդպես էլ ոչ ոք չհաղթեց, թեև երկու կողմերն էլ ահռելի կորուտներ ունեցան, այդ թվում հակամարտությանը զոհ գնացին խաղաղ բնակիչներ:

Մարդ-զարթուցիչ

Մինչ զարթուցիչների գյուտը՝ գոյություն ուներ մասնագիտություն, որի գործառույթների մեջ էր մտնում մարդկանց առավոտյան արթնացնելը։ Այսպես օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պիտի առավոտյան չորացրած սիսեռով կրակեր իրեն հանձնարարված թաղամասի բնակիչների պատուհաններին, որպեսզի արթացներ նրանց և որպեսզի վերջիններս չուշանային աշխատանքից։