Ընդհանրապես ուզում եմ կոչ անել, որ որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններից


Ընդհանրապես ուզում եմ կոչ անել, որ որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններից
Ապրիլ 4 18:47 2020

Որևէ մեկն իրավասու չէ մեզ լիցենզիայից զրկել: Այս մասին հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ:

«Ընդհանրապես ուզում եմ կոչ անել, որ որևէ միջազգային կառույց չի կարող զրկել Քաղավիացիայի կոմիտեին իր իրավասություններն իրականացնելուց: Այսինքն՝ դա որևէ կապ չունի իրականության հետ և ես կարող եմ հերքել դա»,- ասել է Ռևազյանը:

 

Անդրադառնալով լուրերին, թե կորոնավիրուսային համավարակի պատճառով է ինքը հեռացել Հայաստանից՝ Ռևազյանը նշեց, որ գտնվում է հղիության ութերորդ ամսում և նախընտրում է  իր ֆիզարձակուրդն անցկացնել Դանիայում՝ ընտանիքի կողքին՝ չնայած այն հանգամանքին, որ  Դանիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի վատ է, քան Հայաստանում: 

 

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսվա ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին: Այլ տեղեկություններով` ՀՀ Քաղավիացիայի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ Հայաստանը մոտ 1 տարի չի կարողանա արտոնագիր տալ որևէ փոխադրողի դեպի Եվրոպա թռիչքներր իրականացնելու համար։