Տաթևիկ Ռևազյանը խոստացել է տեղեկատվություն հրապարակել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի վերաբերյալ


Տաթևիկ Ռևազյանը խոստացել է տեղեկատվություն հրապարակել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի վերաբերյալ
Ապրիլ 4 18:17 2020

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որն այժմ ֆիզարձակուրդում է և գտնվում է Դանիայում, ֆեյսբուքյան իր էջում խոստացել է տեղեկատվություն հրապարակել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի վերաբերյալ։

 

Ըստ որոշ տեղեկությունների` Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվար ամսվա ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին: Այլ տեղեկություններով` ՀՀ Քաղավիացիայի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Եթե դա հաստատվի, կնշանակի, որ Հայաստանը մոտ 1 տարի չի կարողանա արտոնագիր տալ որևէ փոխադրողի դեպի Եվրոպա թռիչքներր իրականացնելու համար։

 

Ռևազյանին փոխարինում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:



loading...