Բիլ Գեյթսը բացատրել է, թե ինչ է մեզ սովորեցնում կորոնավիրուսը


Բիլ Գեյթսը բացատրել է, թե ինչ է մեզ սովորեցնում կորոնավիրուսը
Ապրիլ 4 17:55 2020

1․ Այն հիշեցնում է մեզ, որ մենք բոլոս հավասար ենք, անկախ մեր մշակույթից, կրոնից, մասնագիտությունից, ֆինանսական դրությունից կամ թե որքան հայտնի ենք մենք։ Սա հիվանդություն է, որը վերաբերում է բոլորիս նույն կերպ։ Կարող եք հարցնել Թոմ Հենքսին։

2․ Այն հիշեցնում է մեզ այն մասին, որ բոլորս փոխկապակցված ենք, և այն, ինչ ազդում է մեկի վրա, ազդում է նաև մյուսի վրա։ Այն հիշեցնում է մեզ, որ մեր կողմից սահմանված կեղծ սահմանները մեծ մասամբ նշանակություն չունեն, քանի որ վիրուսը անձնագիր չի հարցնում։ Նաև հիշեցնում է, որոշ ժամանակով ճնշելով մեզ, ամբողջ աշխարհով մեկ ճնշված և նեղության մեջ գտվող մարդկանց մասին, որոնք այդ վիճակում են ամբողջ կյանքում։

3. Այն մեզ հիշեցնում է, թե որքան թանկ է մեզ համար մեր առողջությունը և թե ինչպես ենք մենք անտեսում այն, երբ սնվում ենք անորակ և անառողջ սնունդով և խմում անորակ ջուր, որը աղտոտված է քիմիական նյութերով։ Եթե մենք հոգ չենք տանում մեր առողջության մասին, իհարկե հիվանդանում ենք։

4․ Այն հիշեցնում է մեզ, որ կյանքը կարճ է և մեզ համար ամենից կարևորը մեկմեկու օգնելն է, հատկապես տարեցներին և հիվանդներին։ Մեր նպատակը նրանում չէ, որ զուգարանի թուղթ գնենք։

5․ Այն նաև հիշեցնում է մեզ, թե որքան նյութապաշտ է դարձել մեր հասարակությունը և ինչպես ենք բարդ ժամանակներում հիշում, որ մեզ հարկավոր է միայն ամենաանհրաժեշտը (սնունդ, ջուր, դեղորայք), այլ ոչ թե պերճանքի առարկաներ, որոնք մենք երբեմն պետք եղածից ավելին ենք արժևորում։

6․ Այն հիշեցնում է մեզ, թե որքան կարևոր է մեր ընտանիքն ու ընտանեկան կյանքը և որքան ենք մենք անտեսել այն։ Վիրուսը մեզ ստիպում է վերադառնալ ապրելու վայր, որպեսզի ստեղծենք իսկական տուն ու ամրացնենք ընտանիքը։

7. Այն հիշեցնում է մեզ, որ մենք կարող ենք լինել համբերատար կամ խուճապի մատնվենք: Մենք կամ կարող ենք հասկանալ, որ մեր պատմության ընթացքում նման իրավիճակներ բազմիցս են կրկնվել և հաղթահարենք այն, կամ խուճապի մատնվենք և ընկալենեք այն որպես աշխարհի վերջ և, որպես արդյունք, միմյանց ավելի մեծ վնասներ հասցնենք, օգուտ տալու փոխարեն:

8. Այն հիշեցնում է մեզ, որ Երկիրը հիվանդ է: Այն հիշեցնում է, որ մենք պետք է վերահսկենք անտառահատման մակարդակը նույնքան ուշադիր, ինչպես հսկում ենք, թե որքան արագ է զուգարանի թուղթն անհետանում է դարակներից: Մենք հիվանդանում ենք, քանի որ մեր տունը հիվանդ է:

 

9. Այն հիշեցնում է մեզ, որ բոլոր դժվարություններից հետո թեթևացում է գալիս: Կյանքը ցիկլային է, և սա ընդամենը մեկ փուլ է այս մեծ ցիկլի մեջ: Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ սա նույնպես կանցնի:

10. Չնայած շատերը Coronavirus / COVID-19- ը ընկալում են որպես մեծ աղետ, ես այն համարում եմ «մեծ շտկող»:

«Այն ուղարկված է՝ մեզ հիշեցնելու կարևոր դասերի մասին, որոնք, կարծես թե, մոռացել ենք, և մեզնից է կախված՝ կսերտե՞նք այդ դասերը, թե՞ ոչ», – իր նամակը ամփոփում է Բիլ Գեյթսը: