Բյութի - խորհուրդներ ֆրանսուհիներից


Բյութի - խորհուրդներ  ֆրանսուհիներից
Ապրիլ 4 17:37 2020

1.Որքան քիչ, այնքան լավ

Այս օրենքը տարածվում է ֆրանսուհիների կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ շպարի: Նրանց դեմքին գրեթե անհնար է տեսնել տոնային կրեմի հաստ շերտ, գուցե միայն հատուկ առիթների դեպքում: Ֆրանսուհիները նախընտրում են ներկել թարթիչները սևաներկով, մի քիչ վարդագույն երանգ հաղորդել այտերին ու շրթներկ օգտագործել:

2.Հոգ տարեք մաշկի մասին

Պիլինգ, մաշկի խոնավեցում, տարբեր դիմակներ և իհարկե մերսում. այս ամենը ֆրանսուհիները շատ են սիրում: Նրանք շատ ավելի հաճախ են այցելում գեղեցկության սրահներ մաշկի խնամքն ապահովելու համար, քան օրինակ շպարվելու կամ վարսերը հարդարելու: Հենց դա է պատճառը, որ նրանք այդքա՜ն կգնահատում են մաշկի բնական փայլն ու հրաժարվում տոնային կրեմներից:

3.Անխնամ գեղեցկություն

Ֆրանսուհիները կարողանում են թերությունները վերածել առավելությունների: Անգամ թեթևակի անխնամ տեսքը նրանց սազում է: Մի քիչ խառնված մազերն ու ուսերին անփութորեն նետած պիջակը կնոջը կդարձնի ֆրանսիական գեղեցկության արժանի կրող. կարևորը՝ ոչ ոք չի գուշակի, որ այդ «սանրվածքի» վրա նրանք կես ժամ վատնել են:

4.Փոքրիկ սև զգեստ

Կոկո Շանելի հիասքանչ հայտնագործությունը կփրկի բոլոր իրավիճակներում, այն կարելի է կրել թե՛ ժամադրության գնալիս, թե՛ գործնական հանդիպման դեպքում: Բացի այդ, սևը ֆրանսուհիների սիրելի գույնն է:

5.Կարմիր շրթներկ

Ֆրանսուհիները ցերեկային դիմահարդարման պարագայում օգտագործում են շրթներկի բաց, նուրբ երանգներ: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ բանը հասնում է նրանց երեկոյան դիմահարդարմանը. այս պարագայում կարմիր շրթներկն անմրցելի է:

 

6.Բույրեր

Ֆրանսուհիների համար օծանելիքը պակաս կարևոր չէ, քան հագուստը: Նրանք սովորաբար բույրերի հավաքածուներ ունեն, իսկ կողմնորոշվում են՝ ըստ առիթի կամ, ուղղակի, տրամադրության:

7.Արև, արև, գնա՜, գնա

Ֆրանսիան արևադարձային երկիր չէ, այդուհանդերձ ֆրանսուհիները հարկ են համարում խիստ պաշտպանվել արևի թեթև ճառագայթներից: Նրանք հատուկ կրեմներ են օգտագործում, լայնեզր գլխարկներ են կրում և առհասարակ փորձում են օրվա արևոտ ժամեր անցկացնել ստվերի տակ: Սա, երևի թե, միակ դեպքն է, երբ ֆրանսուհիները ստվերում են:

8. Ջուրն ու գինին

Ֆրանսուհիները, սովորաբար, հրաժարվում են թունդ ալկոհոլից, փոխարենը նրանք դեմ չեն մի բաժակ կարմիր գինի խմել, ինչն էլ կապահովի նրանց այտերի բնական վարդագույնն ու լավ տրամադրությունը: Իսկ առհասարակ, ֆրանսուհիների ամենասիրելի խմիչքը մաքուր ջուրն է:

9.Les petits riens

Ֆրանսուհիները հարգանքով են մոտենում սննդին: Նրանք սնվում են հստակ ժամային գրաֆիկով, այդուհանդերձ նրանք կարող են համեղ ու կալորիական սնունդ օգտագործել: Նրանք հետևում են «ամեն ինչից՝ մի քիչ» սկզբունքին. չեն հրաժարվում համեղ ուտելիքներից, բայց և չեն զոհում կազմվածքը: