Աշխարհի 10 հրաշք, բայց լքված վայրեր


Աշխարհի 10 հրաշք, բայց լքված վայրեր
Ապրիլ 4 17:06 2020

1.Չինական մեծ պատի գերաճած հատված, Չինաստան

Սա  Չինական Մեծ պատի մի մասն է, որն այսօր լքված է:

2.Անդունդի Քրիստոսը, Սան Ֆրուտուոսո, Իտալիա

1954 թ. Գվիդո Գալետիի կողմից կառուցվում է Քրիստոսի այս զարմանահրաշ արձանը, որը տեղակայված է 55 մ. խորությամբ ջրի մեջ:

3.Սաբն Ժի, Թայվան

Այս տները նախատեսված են եղել ԱՄՆ-ից Թայվան գործուղման մեկնած ամերիկացիների համար, սակայն դժբախտ պատահարների և միջադեպերի արդյունքում շինությունը դադարում է գործել 1980 թ.՝ իր կառուցումից մի որոշ ժամանակ անց: Իսկ 2010 թ. շինությունը ամբողջովին քանդեցին:

4.Հաշիմա ուրվական-կղզի, Ճապոնիա

1800-1900 թ.թ. կղզին օգտագործվում էր ածխի արդյունահանման համար: Կղզին դուրս եկավ շահագործումից այն ժամանակ, երբ ածխին եկավ փոխարինելու բենզինը:

5.Խորտակված նավ, Անտարկտիդա

Բրազիլիացի ֆիլմարտադրողների մի խումբ ֆիլմի նկարահանումների համար վարձել էր այս նավը, սակայն քամիների և փոթորիկի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել այն:

6.Բուլղարիայի կոմունիստական կուսակցության տուն

Բուլղարական նախկին կոմունիստական կուսակցության շենքն այսօր այս տեսքն ունի: Շենքը շահագործման մեջ է եղել 1981-1991 թ.թ., սակայն սովետական միության հետ այն դադարում է գոյություն ունենալ:

 

7.Կանֆրանկի երկաթուղային կայարան, Իսպանիա

Իսպանիան ու Ֆրանսիան իրար հետ կապող այս ուղին դժբախտ պատահարի հետևանքով 1970 թ. դադարել է իր գոյությունը:

8.102-ամյա լողացող անտառ Սիդնեյում, Ավստրալիա

Սա խոշոր նավի կորպուսն է: Նավը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սպառեց իրեն: Արդեն քանի տարի այս և մի քանի այլ նավեր գտնվում են լքված անտառում, և իրենց ներկայութմաբ ապացուցում են, որ բնությունն անմահ է:

9.Լքված գործարան, Իտալիա

Լքված վայրերի ցանկը շարունակում ենք իտալական լքված գործարանով, որը գտնվում է Սորենտոյում: Մարդկային ոտքն այտեղ մուտք չի գործել 1866 թ.:

10.Զինվորական հիվանդանոց, Գերմանիա

Այս լքված բայց ժամանակին շատ գեղեցիկ շենքը կառուցվել է 1800 թ. և օգնել է Ադոլֆ Հիտլերին վերականգնել 1916 թ.  Ֆրանսիայի հարավում գտնվող Սոմա գետի շրջակայքում տեղի ունեցած ճակատամարտում վնասված ոտքը: