Երկուշաբթի օրը, երեք ժամ ուղիղ եթերում կպատասխանեմ քաղաքացիների հարցերին․ Նիկոլ Փաշինյան


Երկուշաբթի օրը, երեք ժամ ուղիղ եթերում կպատասխանեմ քաղաքացիների հարցերին․ Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 4 16:28 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել տեղեկցնելով, որ երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին։

«Սիրելի հայրենակիցներ.

Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:

 

Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ like մինուս dislike եւ այլ արձագանքներ:

Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30»: