«Հրապարակ». Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում


«Հրապարակ». Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում
Ապրիլ 3 09:04 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած եւ ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ եւ իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է:

 

Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ: Երեկ Մայիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Թեեւ թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին:

 

Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...