Օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. ԱՆ խոսնակ


Օպերային երգչուհին հրաժարվել էր հոսպիտալացումից. ԱՆ խոսնակ
Ապրիլ 2 13:47 2020



Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը մահից մեկ օր առաջ շտապ օգնություն է կանչել, հրաժարվել է անցնել թեստավորում, որից մեկ օր անց մահացել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

 

«Ես խոսել եմ երգչուհուն հարազատների հետ։ Կինն ապրել է տանը միայնակ, չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե ոչ, դա պետք է հաստատի դիահերձարանը։ Գրանցվել է շտապ օգնության կանչ, երգչուհուն հրավիրել են, որպեսզի անցնի թեստավորում եւ հոսպիտալացվի, սակայն նա հրաժարվել է եւ ասել, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, սակայն առավոտյան մահացել է։ Նրա շրջանակն արդեն պարզվում է, քույրը վատառողջ է եւ մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ»,- ասաց ԱՆ խոսնակը



loading...