Պիկը կարող է լինել ցանկացած պահի. Արսեն Թորոսյան


Պիկը կարող է լինել ցանկացած պահի. Արսեն Թորոսյան
Ապրիլ 2 13:07 2020



Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք նախարարությունն արդեն կարո՞ղ է իմանալ կորոնավիրուսի տարածման պիկը երբ է լինելու։

 

«Պիկը միշտ երեւում է, երբ արդեն սկսում ես ամեն օր նվազող դեպքեր, եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել մենք չենք կարող, սական ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նախարարը։



loading...