Գաղտնալսումների վերաբերյալ մեկնաբանություններն այլ անվանում, քան անհեթեթություն, չեն կարող որակվել. վարչապետը՝ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման օրենքի մասին


Գաղտնալսումների վերաբերյալ մեկնաբանություններն այլ անվանում, քան անհեթեթություն, չեն կարող որակվել. վարչապետը՝ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման օրենքի մասին
Ապրիլ 2 12:44 2020

Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու  նախագծի ընդունմանը և այն քննադատություններին, որ գաղտնալսումների համար է դա արում:

 

«ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար, պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունեն»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ օրենսդրությամբ գոյություն ունեն գործիքակազմեր, որոնք հնարավորություն են տալիս լսել այն քաղաքացիներին, որոնց պետական կարգով անհրաժեշտ է լսել, հետևել:

 

«Այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթություն, չեն կարող որակել: Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ինչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,-շեշտեց նա:



loading...