Կան նոր, դրսից բերովի դեպքեր՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. Շփման շրջանակը պարզվում է. Արսեն Թորոսյան


Կան նոր, դրսից բերովի դեպքեր՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. Շփման շրջանակը պարզվում է. Արսեն Թորոսյան
Ապրիլ 2 12:40 2020



Եյսօր առավոտվա դրությամբ ունենք կորոնավիրուսով հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել. օրինակ կարանտինում կամ եղել են ի սկզբանե հաստատված պացիենտների հետ շփման գոտում: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Իհարկե, կան նաեւ նոր դեպքեր, հատկապես բերովի տարբեր երկրներից՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային: Դրանց շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որոնք մինչեւ հիմա արել ենք»,-ասաց նա:



loading...