Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի ֆոնին վիրտուալ խորհրդարան կստեղծի. The Guardian


Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի ֆոնին վիրտուալ խորհրդարան կստեղծի. The Guardian
Ապրիլ 2 11:26 2020

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է վիրտուալ խորհրդարան ստեղծել, որպեսզի մեկուսացած օրենսդիրներին կորոնավիրուսային ճգնաժամի դեմ արդյունավետ պայքար մղելու հնարավորություն տրվի, գրում է The Guardian պարբերականը։

Աշխատանքային այս ձևաչափին անցման մասին հայտարարվել է մտահոգությունների ֆոնին, ըստ որոնց՝ կառավարությունը ձախողում է ճգնաժամային իրավիճակին պատշաճ լուծում գտնելու հարցը։ Նման մտահոգությունների համար առիթ են տվել այն պնդումերը, թե առողջապահական համակարգի աշխատակիցների կյանքը վտանգված է պաշտպանիչ միջոցների և վարակի առկայությունը ստուգող թեստեի սակավության հետևանքով։

Համայնքների պալատի ղեկավար Ջեքոբ Ռիս Մոգը հայտարարել է, որ կառավարությունն ու խորհրդարանը հույս ունեն, որ համապատասխան տեխնոլոգիաները պատրաստ կլինեն ապրիլի 21-ին, երբ պատգամավորները արդեն պետք է վերադառնանն Ուեսթմինսթեր։

«Խորհրդարանը պետք է իրականացնի կառավարության աշխատանքը զննելու, օրենքների ստեղծումն և մշակումն օրինականացնելու իր պարտականությունը և այս աննախադեպ ժամանակներում այդ նպատակով պետք է դիմի տեխնոլոգիաների միջոցով ցանկացած հասանելի լուծման եղանակի։ Մենք խորհրդարանական պաշտոնյաների հետ եղանակներ ենք դիտարկում՝   պատրաստ լինելով խորհրդարանի վերադարձին»,-ասել է նա։