Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 900 000-ը, մահացածներինը՝ 45 000-ը. Worldometers


Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 900 000-ը, մահացածներինը՝ 45 000-ը. Worldometers
Ապրիլ 1 22:14 2020

Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 900 000-ը: Ըստ Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալների՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 45 334 մարդ:

 

Ներկա պահին վարակվածների թիվը ողջ աշխարհում կազմում է 903 772 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 667 778-ը, ապաքինվել են 190 660-ը:

 

Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր են արձանագրվել՝ ԱՄՆ-ում (198 922), Իտալիայում (110 574), Իսպանիայում (102 136), Չինաստանում (81 554), Գերմանիայում (75 754), Ֆրանսիայում (52 128), Իրանում (47 593), Մեծ Բրիտանիայում (29 474), Շվեյցարիայում (17 137), Բելգիայում (13 964), Նիդերլանդներում (13 614), Թուրքիայում (13 531), Ավստրիայում (10 555), Հարավային Կորեայում (9887) և Կանադայում (9017):

 

Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են՝ Իտալիան (13 155), Իսպանիան (9053), ԱՄՆ-ն (4365), Ֆրանսիան (3523), Չինաստանը (3312), Իրանը (3036) և Մեծ Բրիտանիան (2352):

 

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 180 երկրում: