Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)


Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջև ընդհարում է տեղի ունեցել (տեսանյութ)
Ապրիլ 1 21:50 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Կարապետյանն իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնց կից գրել է.

 

«Արցախի հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին

հայտարարություն հանցագործության մասին

 

պարոն գեներալ հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»: