Վրաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է․ Stopcov.ge


Վրաստանում կորոնավիրուսով ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է․ Stopcov.ge
Ապրիլ 1 21:20 2020

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 115-ի: Այս մասին հաղորդում է Stopcov.ge-ն: 22 հիվանդ արդեն ապաքինվել է: Երկու վարակված, որոնք Ավստրիայի քաղաքացի են, լքել են երկիրը: Մահվան դեպքեր չկան:

 

Միևնույն ժամանակ, 5106 քաղաքացի գտնվում է կարանտինում, 294 հիվանդ բժիշկների հսկողության ներքո է:

 

Ի դեպ, Թբիլիսիի թիվ 1 համալսարանական հիվանդանոցը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների առողջական վիճակը կտրուկ բարելավվել է: