Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն


Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն
Ապրիլ 1 20:58 2020

Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Lեռնային Ղարաբաղի ընտրությունները։ Այս մասին գրառում է արվել Թուրքիայում Կանադայի դեսպանության թվիթերյան պաշտոնական էջում։

 

«Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում այսպես կոչված «ընտրությունները», որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասված է գրառման մեջ։